National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
06.10.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի հետ
1 / 2

Հոկտեմբերի 6-ին Ժնեւում Միջխորհրդարանական միության վեհաժողովի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան Հայաստան-Գերմանիա հարաբերություններին, կարեւորեցին միջխորհրդարանական կապերի հետագա խորացումը, քննարկեցին տարածաշրջանային վերջին զարգացումներին վերաբերող եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց Նորբերթ Լամմերթին սեպտեմբերի 22-ին կայացած հերթական խորհրդարանական ընտրություններում Անգելա Մերկելի ղեկավարած Քրիստոնյա-դեմոկրատական միության տարած հաղթանակի կապակցությամբ: Նա բարձր գնահատեց հայ-գերմանական հարաբերությունների ներկա մակարդակը` նշելով, որ Հայաստանը մեծապես հետաքրքրված է ընդլայնել հարաբերությունները Գերմանիայի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով: ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը շարունակելու է հանձնառու մնալ եվրոպական արժեքներին ու սկզբունքներին, եւ մենք վճռական ենք եվրոպացի գործընկերների հետ միասին ընդլայնելու եւ խորացնելու ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացը՝ ուղղված ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության շարունակական ամրապնդմանը: Անդրադառնալով վերջին զարգացումներին` Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը առաջնորդվում է շահերի համադրման սկզբունքով եւ շարունակում է խորացնել ու ընդլայնել հարաբերությունները թե եվրոպական գործընկերների, եւ թե ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության հետ: Նրա խոսքով` Եվրոպական միությունը եղել եւ շարունակում է մնալ Հայաստանի կարեւորագույն գործընկերներից: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ մեր երկիրը միշտ բաց է եղել համագործակցության համար բոլոր միջազգային հարթակներում, հանդես եկել ի օգուտ ինտեգրացիոն գործընթացների, բայց երբեք չի անտեսել երկրի ռազմավարական շահերը, հատկապես փակ սահմանների ու հակամարտության առկայության պայմաններում:

Կարեւորելով Բունդեսթագի կողմից հովանավորվող «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագիրը, որը Հայաստանի երիտասարդ սերնդի համար Գերմանիայի քաղաքական եւ տնտեսական համակարգին ծանոթանալու լավ հնարավորություն է ընձեռում` Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Ազգային ժողովը նույնպես պատրաստակամ է 2014 թվականից երկու ուսանող ընդունել՝ հնարավորություն ընձեռելով գերմանացի ուսանողներին ծանոթանալու Հայաստանի քաղաքական եւ տնտեսական համակարգին:

Գերմանիայի Բունդեսթագի նախագահը շնորհակալություն հայտնեց շնորհավորանքների համար եւ ներկայացրեց խորհրդարանական ընտրություններից հետո Գերմանիայում ներքաղաքական իրավիճակը, Բունդեսթագում քաղաքական ուժերի հարաբերակցությունը: Նորբերթ Լամմերթը կարեւորեց Հայաստան-Գերմանիա հարաբերությունների հետագա զարգացումը, միջխորհրդարանական գործակցության խորացումը, համագործակցության ամրապնդումը մի շարք ոլորտներում: Բունդեսթագի նախագահը շեշտեց, որ Գերմանիան շահագրգիռ է զարգացնել Հայաստանի հետ հարաբերությունները տարբեր ուղղություններով` նշելով, որ վերջին զարգացումները չեն նվազեցրել հետաքրքրությունը մեր երկրի նկատմամբ, եւ Գերմանիան հարգանքով է վերաբերվում Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու որոշմանը: Նա նույնպես կարեւորեց ԵՄ-Հայաստան հարաբերությունների հետագա խորացումը եւ նշեց, որ որքան կայուն ընթանան ժողովրդավարական գործընթացները Հայաստանում, այնքան ավելի դինամիկ կզարգանան Հայաստան-ԵՄ հարաբերությունները:

Հանդիպման վերջում Բունդեսթագի նախագահը Հովիկ Աբրահամյանին պաշտոնական այցով հրավիրեց Գերմանիա:


29.05.2024
2023 թ. մենք բարելավել ենք հարկային եկամուտները. հարկերը եւ տուրքերը կազմել են ՀՆԱ-ի 23,4 տոկոսը. Վահե Հովհաննիսյան
2023 թվականի հարկաբյուջետային քաղաքականության նպատակներն են եղել տնտեսական աճի ներուժի բարձրացումը, պարտքի կայունության ապահովումը, անվտանգային համակարգի ամրապնդումը եւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքների համապարփակ բավարարումը: Մենք 2023 թվականին ամբողջությամբ համապատասխ...

29.05.2024
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակումը:...

29.05.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Բելգիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 29-ին ընդունել է Հայաստանում Բելգիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին: Ողջունելով դեսպանին Ազգային ժողովում՝ Ռուբեն Ռուբինյանը դրական է գնահատել Հայաստան-Բելգիա զարգացող հարաբերությունները: Հյուրի խնդրանքով ԱԺ նախագահի տեղակալը...

29.05.2024
2018 թ. հեղափոխությունից մինչ օրս Հայաստանի տնտեսությունն աճել է գրեթե 30 տոկոսով. ՀՀ վարչապետ
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում մայիսի 29-ին մեկնարկել են «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները: Նիստին ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, օրենսդիր եւ գործադիր ի...

29.05.2024
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am